Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ սպորտլանդիայի մարզային փուլը

11.04.2018

Ապրիլի 10-11-ը Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից եւ մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված հանրակրթական դպրոցների սպորտլանդիայի մարզային փուլը: Մրցույթն անցկացվեց 1-3-րդ եւ 4-7-րդ դասարանների միջեւ, որին մասնակցեցին Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների տարածքային փուլում 1-ին եւ 2-րդ հորիզոնականներ զբաղեցրած դպրոցները։
Ընդհանուր հաշվարկից հետո 1-3-րդ դասարանների միջեւ 1-ին տեղը զբաղեցրեց Ներսես Աշտարակեցու անվան հիմնական դպրոցը, 2-րդ հորիզոնականը՝ Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական, 3-րդ հորիզոնականը՝ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցները: 4-7-րդ դասարանների միջեւ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Մաստարայի միջնակարգ դպրոցը, 2-րդը՝ Ներսես Աշտարակեցու անվան, 3-րդը՝ Թալինի թիվ 1 դպրոցները:
Առաջին տեղերը գրաված դպրոցներն իրավունք ստացան մասնակցելու հանրապետական փուլին: Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր դպրոցները նախարարության կողմից պարգեւատրվեցին գավաթներով եւ մարզագույքով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 14:19:22