Նորություններ
Բարեգործական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում
05.04.2018

Արագածոտնի մարզում իրականացվեց բարեգործական հերթական ծրագիրը: Մարզպետարանի նախաձեռնությամբ եւ ,,Արմենիան Լայթհաուս,, բարեգործական կազմակերպության աջակցությամբ անապահով ընտանիքներին հատկացվեցին հագուստի փաթեթներ:
Շահառուների համար նաեւ անակնկալ էր պատրաստվել: Նրանք հնարավորություն ունեցան ընտրելու իրենց նախատեսված այլ իրեր՝ կոշկեղեն, պայուսակներ, խաղալիքներ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Շահառուների թիվը 100 ընտանիք էր: Նրանք մարզի բոլոր տարածաշրջաններից էին, ովքեր դիմել էին աջակցության համար:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ նախապես ճշտվել էին շահառուները: Ելնելով նրանց անապահովության աստիճանից՝ առաջնությունը տրվել էր ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին:
Աջակցության բաշխումը կատարվեց տեղում, ծրագրի ներկայացուցիչների կողմից:
Առաջիկայում բարեգործական նմանատիպ նոր ծրագրեր են նախատեսվում: