Նորություններ
Արագածոտնի մարզում մարտի 24-ին հայտարարված է համընդհանուր շաբաթօրյակ
21.03.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում մարտի 24-ին հայտարարված է մարզային համընդհանուր շաբաթօրյակ: Շրջակայքի մաքրման, բարեկարգման, ծառատնկման աշխատանքներին մասնակից կլինեն կրթական, առողջապահական կազմակերպությունները, մարզում գործող հիմնարկ- ձեռնարկությունները, համայնքապետարանները, ողջ հանրությունը:
Գարնան այս ընթացքում անցկացվող արդեն ավանդական դարձած շաբաթօրյակը նպատակ ունի մաքրելու մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների, ջրանցքների եւ բոլոր ջրատարների հարակից տարածքները, բարեկարգելու հանրային վայրերն ու շրջակայքը:
Սա նաեւ լավագույն հնարավորություն է, որպեսզի Մայիսյան տոնակատարությունների նախօրյակին բարետես վիճակի բերվի մարզում առկա հուշարձանների, հուշակոթողների շրջակայքը, եւ համայնքներն ըստ ամենայնի նախապատրաստվեն տոնական միջոցառումներին: