Նորություններ
Հայտնի են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների անունները
19.03.2018

Արագածոտնի մարզում ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որը մեկնարկել էր 2018թ. փետրվարի 24-ին, ավարտվել՝ մարտի 16-ին:
Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 297 աշակերտ, որից 118-ը՝ բնագիտական, իսկ 179-ը՝ հումանիտար առարկաներից:
Օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները համակարգում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն:
Ամփոփելով արդյունքները՝ կազմկոմիտեն որոշեց ուժեղագույններին: Ըստ այդմ՝ բնագիտական առարկաներից հաղթող ճանաչվեց 5, հումանիտար առարկաներից՝ 58 աշակերտ: Նրանք իրավունք ստացան մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որի մեկնարկը կտրվի մարտի 23-ին: