Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ

17.03.2018

Մարտի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի եւ տեսչության այլ պատասխանատուների հետ:
Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ տեսչությունը ձեռնարկել է դեպի մարզեր այցելություններ կատարելու նախաձեռնություն եւ այն սկսում են Արագածոտնից: Նա հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը նպաստավոր կլինի կրթության ոլորտի բարելավման համար: Նա ասաց, որ իրենց նպատակն է, որ դպրոցներում իրենց չդիտեն իբրեւ խնդիրներ բացահայտող եւ պատժիչ մարմին, այլ իրենց ընդունեն որպես առկա խնդիրները համատեղ լուծուղ գործընկեր:
Աշոտ Սիմոնյանը ողջունեց տեսչության նախաձեռնությունը եւ կարեւորեց մարմնի գործունեության առանձնահատկությունն ու պատասխանատվության ծավալը: Նա ասաց, որ շուրջ 7 ամիս է, ինչ մարզպետարանը ոլորտում ընդլայնված ուսումնասիրություններ է կատարում:
-Բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել, որոնց լուծման համար մենք մեր տեսլականն ունենք եւ գործողությունների ծրագիր ենք կազմել,-ասաց մարզպետը եւ վստահեցրեց, որ համատեղ աշխատանքը նպաստավոր կլինի ոլորտի բարելավման համար:
Տեսչության ղեկավարները այցելեցին նաեւ Օշական համայնք, որտեղ խորհրդակցություն անցկացրին դպրոցների տնօրենների հետ: Քննարկվեցին ոլորտին առնչվող կարեւորագույն մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 14:19:22