Նորություններ
Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը
31.01.2018

Հունվարի 31-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվեցին տարվա առաջին ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք բխում են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների կողմից ստացված հանձնարարականներից, գրություններին տրվող պատասխաններից:
Առանձնակի քննարկում եղավ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կապակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին աղբահանության գործընթացին, համայնքներում անասնաբուժության ծառայության կազմակերպմանը, մարզում իրականացվող շինարարական ծրագրերին, համայնքների հնգամյա պլանների եւ հանրակրթական դպրոցների տարիֆիկացիաների կազմմանը, եւ այլ հարցերին վերաբերող իրենց գործունեւթյունը:
Դրանց վերաբերյալ Աշոտ Սիմոնյանը կատարեց իր դիտարկումները: Անդրադառնալով համայնքների գործունեությանն առնչվող, ինչպես նաեւ ըստ ոլորտների տրվող տարաբնույթ հաշվետվություններին, մարզպետը հանձնարարեց, որպեսզի ներկայացվող փաստերն ու թվերը բխեն մանրակրկիտ ուսումնասիրություններից, լինեն ճշգրիտ, ռեալ, արտահայտեն առկա իրական պատկերն ու նկարագիրը:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը հանձնարարական ստացավ մեկշաբաթյա ժամկետում գյուղատնտեսական գերժամանակակից տեխնիկական կայան ստեղծելու կապակցությամբ ուսումնասիրություն կատարել եւ ներկայացնել առաջարկություն:
Քննարկված հարցերի շուրջ մարզպետը տվեց այլ հանձնարարականներ: