Նորություններ
Պարգեւատրում՝ Քաղծառայության խորհրդում
16.01.2018

ՀՀ Քաղաքացիական Ծառայության Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պատվոգրեր է հանձնել մի շարք պետական մարմինների բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների՝ շնորհակալություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի եւ նվիրման, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Քաղծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի եւ նվիրման համար պատվոգրով է պարգեւատրվել նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Պարգեւատրման արարողությունը կայացել է հունվարի 15-ին՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի տասնվեցամյակի օրը: