Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը

10.01.2018

Հունվարի 10-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային խորհրդակցություն հրավիրեց, որին ներկա էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Անդրադարձ կատարելով նախորդ տարվա ամփոփմանը, մարզպետը կանգ առավ առաջիկա անելիքների վրա, առանձնակի նշելով , որ հաջող եւ արդյունավետ պետք է դարձնել մեկնարկը: Ըստ ոլորտների նա նշեց այն խնդիրները, որոնք ծառացած են ստորաբաժանումների առջեւ: Աշխատակազմից պահանջելով առավելագույն կարգապահություն եւ պատասխանատվություն, Աշոտ Սիմոնյանը համապատասխան հանձնարարականներ ներկայացրեց բոլոր բնագավառներում: Մասնավորապես քննարկվեցին կրթության եւ առողջապահության ոլորտներում առկա խնդիրները եւ նշվեցին դրանց լուծման առաջնահերթ անելիքները:
Մարզպետը աշխատանքային բարի եւ բեղմնավոր տարի մաղթեց՝ բոլորից ակնկալելով արդյունավետ եւ համագործակցված գործունեեւոթյուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16