Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ համայնքներում

28.12.2017

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն շարունակվում է մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպումը ինչպես մարզպետարանում, այնպես էլ՝ տարածաշրջաններում: Այդ շրջանակում դեկտեմբերի 23-ին Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի տարածաշրջան: Թալինի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը դրամական աջակցություն ստացավ 93 բնակիչ՝ բոլոր համայնքներից:
Դեկտեմբերի 28-ին ընդունելություն կազմակերպվեց նաեւ Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում: Աշխատակազմի ղեեկավար Հրաչյա Գեւորգյանի ղեկավարությամբ հանձնաժողովը եղավ նախ Ապարան, ապա՝ Ալագյազ եւ Ծաղկահովիտ համայնքներում: Նշենք, որ սրանք այն համայնքներն են, որոնք խոշորացված են եւ իրենց մեջ ներառում են այդ տարածաշրջանների բոլոր համայնքները:
Ընդհանուր առմամբ ընդունելությանը մասնակցեց 134 բնակիչ եւ բոլորին էլ հատկացվեց դրամական աջակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16