Նորություններ
Ընդունելության բոլոր մասնակիցները ստացան դրամական աջակցություն
22.12.2017
Դեկտեմբերի 22-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Նախապես հերթագրված էր 27 քաղաքացի, որից ընդունելությանը ներկայացավ 24-ը: Նրանց խնդիրները դրամական աջակցությանն էին վերաբերում: Ուսումնասիրելով ներկայացրած դիմումները, մարզպետը օգնություն տրամադրեց բոլոր քաղաքացիներին:
Մինչեւ տարեվերջ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություն կկազմակերպի նաեւ տարածաշրջաններում՝ այցելելով համայնքներ: