Նորություններ
Լավագույն մասնակցություն՝ մարզական միջոցառումներին
15.12.2017

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ սպորտի ոլորտում կատարված աշխատանքների տարեկան ամփոփում։ Տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզերը նախարարության կողմից պարգեւատրվեցին գավաթներով եւ պատվոգրերով։
Արագածոտնի մարզը անմասն չմնաց այդ պարգեւներից: Մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արիս Թովմասյանը ստացավ նախարարության շնորհակալագիր: Իսկ Թալին համայնքը ,,Մարզական փառատոն ,, հանրապետական միջոցառումանը լավագույն մասնակցության համար զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը: