Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

22.11.2017

 
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները եւ կառավարության, պետական գերատեսչությունների եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Աշոտ Սիմոնյանը անդրադարձավ հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին եւ տեղեկացավ, որ բացառությամբ Ոսկեհատ համայնքի, մյուս բոլորում ծրագրերն ավարտված են կամ կավարտվեն 1-2 օրվա ընթացքում: Քննարկվեց նաեւ գյուղատնտեսական հողատեսքերի գույքագրման, գրանցված եւ փաստացի առկա հողատարածքների համապատասխանության հարցը: Նշվեցին այն գործոնները, որոնց առկայությամբ հնարավոր կլինի այդ խնդրի լուծման իրականացումը:
Անդրադարձ եղավ նաեւ համայնքներում գրանցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքմանը, հանքավայրերի շահագործման հետ կապված խնդիրներին:
Այս եւ քննարկված այլ հարցերի վերաբերյալ Աշոտ Սիմոնյանը տվեց նոր հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24