Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Ապարան համայնքի ավագանու անդրանիկ նիստին

20.11.2017

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Ապարանի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
Շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանին եւ ավագանու 15 անդամներին՝ Աշոտ Սիմոնյանը մաղթեց, որ նրանք ակտիվ մասնակցություն ունենան նոր ձեւավորված բավականին մեծ համայնքի խնդիրների լուծման գործում: Մեկտեղելով արդեն նախկին համայնքների թե՛ մարդկային, եւ թե՛ ֆինանսական ներուժը, համատեղ հնարավոր կլինի շատ ու շատ հարցեր լուծել:
Մարզպետը նշեց, որ հանրապետությունում ներդրված համայնքների խոշորացման ծրագրի շրջանակում մարզում այս տարի խոշորացված 4 համայնք է ձեւավորվել, որից ամենամեծը իր մեջ նախկին 21 համայնք ներառած Ապարան համայնքն է: Գործընթացը կշարունակվի նաեւ հաջորդ տարի, որով ծրագիրը կամբողջանա ողջ մարզում: Նա հույս հայտնեց, որ ի դեմս Ապարանի, կունենանք արդյունավետ աշխատանք եւ բարեկեցիկ կյանք ապահովող խոշորացված համայնքի լավագույն օրինակ:
Աշոտ Սիմոնյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին համայնքների ղեկավարներին եւ բարի երթ մաղթեց համայնքի ղեկավարությանը:
Նորընտիր համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը եւս շնորհավորեց ավագանու անդամներին եւ վստահեցրեց, որ իրենց գործունեությունը հավասարապես եւ լիարժեքորեն ծավալվելու է համայնքի բոլոր բնակավայրերում՝ հնարավորինս արագորեն իրականացնելով տեղերում առկա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
Այնուհետեւ, ըստ օրակարգի, հաստատվեցին ավագանու կանոնակարգը, ,,Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, ,,Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ,, կառավարչական հիմնարկի կանոնադրությունը եւ կառուցվածը հաստատելու, Ապարան համայնքի կազմում ներառված նախկին համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի գործունեությունը դադարեցնելու, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու, համայնքի ղեկավարի վարձատրության չափը հաստատելու մասին որոշումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14