Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կայացավ ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը

18.11.2017

,,Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 11-րդ մրցույթ-փառատոն,,-ը այս տարի նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազտագրական պայքարին, որի խորագիրն է ,,Արցախյան ազատամարտ-30,,: Փառատոնն անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Արցախում, Ջավախքում:
Նոյեմբերի 17-ին կայացավ փառատոնի մարզային փուլը, որն այս տարի անցկացվեց Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Դրան նախորդել էր փառատոնի տարածքային փուլը, որը կայացել էր հոկտեմբերի 27-ին: Մասնակիցները՝ շուրջ 150 դպրոցական, մարզկենտրոն էին ժամանել բոլոր տարածաշրջանների՝ Ապարանի, Թալինի, Արագածի եւ Աշտարակի համայնքներից: Այստեղ լավագույն արդյունքներ ցուցաբերած 40 ասմունքողների մասնակցությամբ էլ կայացավ մարզային փուլը:
Մրցույթի անցկացվեց տարիքային երկու խմբի՝ 11-14 եւ 15-17 տարեկանների բաժանմամբ: Արվեստի, գրականության ոլորտի ճանաչված ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի մասնագիտական գնահատմամբ որոշվեցին 6 լավագույն մասնակիցները: 11-14 տարիքային խմբում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Հայկուհի Մելքոնյանը (Ագարակի միջնակարգ դպրոց), Երեմ Երեմյանը (Ապարանի թիվ 1 հիմնական դպրոց), Թորգոմ Հակոբյանը (Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց): 15-17 տարիքային խմբում 1-ին տեղը շնորհվեց Վիգեն Խարատրյանին (Թալինի ավագ դպրոց), 2-րդը՝ Լիաննա Մկրտչյանին (Փարպիի միջնակարգ դպրոց), 3-րդ տեղը՝ Արմինե Ավդալյանին (Օշականի հիմնական  դպրոց) եւ Հովսեփ Բաբայանին (Բյուրականի միջնակարգ դպրոց):
Հաղթանակ տարած այս դպրոցականները իրավունք ստացան դեկտեմբեր ամսին մասնակցելու մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլին եւ գալա համերգին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14