Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
17.11.2017

Սիրելի՝ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:
Մեր իրականության մեջ ուսանողությունն ամենուր է՝ մշակույթի, կրթության, գիտության, սպորտի, ձեռներեցության, կառավարման եւ այլ ոլորտներում: Որպես երիտասարդության կազմակերպված սերուցք, ուսանողությունը անգնահատելի դեր է կատարում մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ ի նպաստ երկրի զարգացման եւ առաջընթացի:
Սիրելի՛ ուղանողներ, հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում նախնիների կողմից ստեղծված, սերնդե-սերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը եւ հասարակության զարգացման շարժիչ ուժը' այսօր ձեզ է վերապահված ազատ, հզոր եւ ժողովրդավարական պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան:
Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, երջանկություն, կրթական եւ գիտական նորանոր բարձունքների նվաճում: