Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ

17.11.2017

Նոյեմբերի 17-ին կայացավ Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցում էին առողջապահական, սոցիալական ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը տեղեկացրեց, որ օրակարգում ըմդգրկված է մեկ հարց՝ պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ եւ լսողական սարքեր տրամադրելու գործընթացի մասին: Այդ մասին զեկուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը: Նա ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են հաշմանդամի սայլակ եւ լսողական սարքեր տրամադրելու գործընթացում: Նշվեց, որ այն այսուհետ իրականացվելու է հավաստագրերի հիման վրա եւ ներկայացվեց հավաստագրերի տրման, օգտագործման կարգն ու այլ մանրամասները: Արդեն հստակեցված են այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված են լինելու այս գործընթացում: Դրանք ունենալու են համապատասխան բոլոր չափորոշիչները եւ բավարարելու են սահմանված պահանջները:
Քննարկված խնդրի վերաբերյալ ներկաները իրենց հարցադրումները կատարեցին: Դրանցից էր շինությունների, մասնավորապես թեքահարթակների եւ հաշմանդամության սայլակների անհամապատասխանության խնդիրը: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ եւ պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14