Նորություններ
Աշոտ Սիմոնյանը հետեւում է շաբաթօրյակի ընթացքին
21.10.2017

Արագածոտնի մարզում շարունակվում է համապետական շաբաթօրյակի ընթացքը:
Աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզպետ Աշոտ Սիմոնյանը շրջայց կատարեց մարզկենտրոն Աշտարակում: Նա ականատես եղավ, որ քաղաքի տարբեր հատվածներում ընթանում են մաքրման, բարեկարգման աշխատանքներ:
Մարզի համայնքներում իրականացվող շաբաթօրյակի ընթացքի մասին մարզպետին պարբերաբար զեկուցվում է տեղերում գտնվող՝ մարզպետարանի աշխատակիցների կողմից:
Շաբաթօրյակին մասնակցում են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը:
Նախնական հաշվարկով աշխատանքի է դուրս բերվել 140 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմում է շուրջ 16 հազար մարդ :
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար գործում է թեժ գիծ՝ (0232) 3-37-74 հեռախոսահամարով: