Նորություններ
Հոկտեմբերի 21-ը համապետական շաբաթօրյակի օր է
18.10.2017

Հոկտեմբերի 21-ը երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
Շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքներն իրականացնում է ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող Արագածոտնի մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի ամենօրյա հսկողության ներքո:
Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները: Շաբաթօրյակի օրը նախնական հաշվարկով դուրս կբերվի 140 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կկազմի 16 հազար մարդ : Շաբաթօրյակը կսկսվի առավոտյան ժամը 09.00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել մարզային հանձնաժողովի հետ, հեռախոս՝ (0232) 3-37-74: