Նորություններ
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթ
28.09.2017

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի Արագածոտնի մարզային կառույցի ղեկավարի, հաշվետար օգնականի, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետի, խորհրդատուի հաստիքների համար:
Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները:
Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինչպես նաև ցանկության դեպքում այլ տեղեկատվություն` համապատասխան որակավորում ունենալու և այլնի վերաբերյալ:
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն են՝
1. Մարզային կառույցի ղեկավարի բաց մրցույթի համար՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ժամը 15:00-ն,
2.մարզային կառույցի հաշվետար օգնականի, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետի, մարզային կառույցի խորհրդատուի համար՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 15:00-ն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին