Նորություններ
Խորհրդակցությունում քննարկվեցին ընթացիկ հարցեր
20.09.2017

Սեպտեմբերի 20-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Անդրադարձ եղավ սեպտեմբերի 8-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության արձանագրությամբ մարզպետին եւ ստորաբաժանման ղեկավարներին տրված հանձնարարականների կատարմանը: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին ինտենսիվ այգիների հիմնմանը, զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումներին, զբոսաշրջությանը, ջրամբարաշինությանը, ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը եւ դրանց առնչությամբ ներկայացվելիք առաջարկություններին:
Քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների, մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Աշոտ Սիմոնյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց առողջապահության ոլորտում առկա խնդիրների վրա: Լսելով համապատասխան վարչության պատասխանատուի տեղեկատվությունը աշխատանքներին նոր, բովանդակային մոտեցում ցուցաբերելու՝ իր կողմից տրված հանձնարարականի կատարման մասին, Աշոտ Սիմոնյանը նշեց, որ վարչության մասնագետները պետք է ոլորտը խիստ հսկողության տակ պահեն, մշտապես լինեն բուժհաստատություններում, եւ խնդիրները տեղերում լուծելու նախաձեռնողականություն հանդես բերեն:
Մարզպետի կողմից ստորաբաժանման ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ: