Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվեցին վարչությունների գործունեության շրջանակները

13.09.2017

Սեպտեմբերի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց ՀՀ կառավարության, նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Անդրադառնալով վարչությունների ղեկավարների գործունեությանը, Աշոտ Սիմոնյանը, նշեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանում պատասխանատու է իր ոլորտի մասով մարզում առկա իրավիճակի համար, եւ մասնավորեցրեց առողջապահության, գյուղատնտեսության բնագավառները:
Մարզպետի առաջարկով յուրաքանչյուր վարչության պետ ներկայացրեց իր ղեկավարած ստորաբաժանման կողմից ներկա պահին իրականացվող գործունեությունը: Դրանք մասնակիորեն գոհացրին մարզպետին, եւ աշխատանքների կազմակերպման, ընթացիկ խնդիրների լուծման, առաջիկա անելիքների վերաբերյալ նա տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սեպտեմբերի 8-ին Աշտարակում կայացրած խորհրդակցությանը, մարզպետը վարչությունների պետերին հորդորեց համապատասխան հետեւություններ կատարել վարչապետի կողմից տրված հանձնարարականներից եւ աշխատանքներն իրականացնել բովանդակային մոտեցմամբ: Նա կարեւորեց ,,2017-2025 թվականների մարզի զարգացման ռազմավարական ծրագիրը,, եւ հանձնարարեց դրանում ընդգրկված նախագծերի իրականացման վերաբերյալ 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16