Նորություններ
Արագածոտնը մասնակցեց ,,Տարեցների հանրապետական խաղեր ,, մրցույթին
11.09.2017

Սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված ,,Տարեցների հանրապետական խաղեր ,, մրցույթը: Արագածոտնի մարզը մրցույթին մասնացկեց իր թիմով, որտեղ ընդգրկված էր 63-ից բարձր տարիք ունեցող 10 մասնակից՝ 6 տղամարդ և 4 կին։ Նրանք լավ էին նախապատրաստվել մրցույթին եւ զգալի հաջողություններ գրանցեցին:
Դարթս եւ կարճ նարդի մարզաձեւերից մարզի թիմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, շաշկի մարզաձեւից՝ 3-րդ հորիզոնականը:
Ընդհանուր հաշվարկով 10 մարզերի և Երևան քաղաքի մեջ Արագածոտնը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։