Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անապահով ընտանիքին օգնություն տրամադրվեց

02.09.2017

Անապահով ընտանիքները մշտապես գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում նմանատիպ ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ, կատարվում են տնային այցելություններ եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերվում:
Հերթական օգնությունը հատկացվեց այդպիսի ընտանիքներից մեկին՝ Աշտարակ քաղաքի Շահազիզի 34 ա հասցեում բնակվող Հարությունյանների ընտանիքին: 7 անդամից բաղկացած ընտանիքը, որտեղ 4 անչափահաս երեխա է մեծանում, սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում:   Մշտապես գտնվելով ուշադրության կենտրոնում, ընտանիքը պարբերաբար օգտվել է սոցիալական բարեգործական ծրագրերից: Մարզպետի հանձնարարությամբ այս անգամ նրանց տրամադրվեց սնունդ, առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16