Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց ուսումնական նոր տարվա առաջին զանգը

01.09.2017

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց առաջին զանգը եւ ազդարարեց 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը: Այդ կապակցությամբ հանդիսավոր արարողություններ էին կազմակերպվել բոլոր կրթօջախներում:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանի ներկայացուցիչները եղան բոլոր դպրոցներում, մասնակցեցին տոնական հանդիսություններին եւ շնորհավորանքի հետ փոխանցեցին մարզպետի ողջույնի ուղերձը: Սեպտեմբերմեկյան տրամադրությունը ուղեկցվեց Գիտելիքի օրվան նվիրված շնորհավորանքներով, օրվա խորհրդին համահունչ երաժշտական կատարումներով:
Մարզի ղեկավարությունը հետեւողական աշխատանք է տարել ուսումնական տարին պատրաստ եւ լավագույն պայմաններով սկսելու համար: Դպրոցներում իրականացվել են վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ, հարստացվել են նոր գույքով եւ սարքավորումներով, ժամանակին ստացվել են դասագրքերը:
Մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 118 հանրակրթական դպրոց, որից 79-ը միջնակարգ, 39՝ հիմնական, 1՝ հատուկ դպրոցներ, 1՝ մարզադպրոց, ՀՀ ԿԳՆ ենթակայության 3 ավագ դպրոց` Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքներում, համայնքային ենթակայության 36 մանկապարտեզ:
Հանրակրթական դպրոցներում ձեւավորվել է 1128 դասարան՝ 16918 աշակերտով: Առաջին դասարան է ընդունվել 1943 աշակերտ: Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններում ընդգրկված է 2475 երեխա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16