Նորություններ
Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին
31.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը օգոստոսի 31-ին ընդունեց ,,Բազե 2017,, համահայկական երիտասարդական հավաքի՝ Արագածոտնի մարզի ջոկատին: Այն բաղկացած էր 9 անդամից եւ ներգրավված էր Կապույտ ճակատում:
Բազեականները մարզպետին տեղեկացրին, որ նրանք հաջողությամբ են մասնակցել երգ, պար, լուսանկարչություն, ձեռքի ուժ, շախմատ, ֆուտբոլ, վոլեյբոլ մրցույթներին եւ վոլեյբոլի ու ֆուտբոլի միջճակատային մրցույթներում մեդալներ են շահել:
Աշոտ Սիմոնյանը ջոկատի անդամներին շնորհավորեց ունեցած հաջողությունների համար եւ նշեց, որ երիտասարդների մասնակացությունը օգտակար է նոր ծանոթությունների ձեռքբերման, շփումների առումով:
Մարզպետն ասաց, որ երիտասարդները մեր կյանքի շարժիչ ուժն են, երկրի ապագայի հուսալի հենարանը: Նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել երիտասարդներին առաջիկա բոլոր ծրագրերում: