Նորություններ
,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումից Արագածոտնի թիմը վերադարձավ մրցանակներով
30.08.2017

Օգոստոսի 27-30- ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացավ ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, միջոցառումը: Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցեց հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Նրանք մրցեցին սեղանի թենիս, շաշկի, շախմատ, բազկամարտ եւ դարթս մարզաձևերում:
Բոլոր մրցույթներում էլ մարզի թիմը հաջող հանդես եկավ եւ վերադարձավ մրցանակներով: Այսպես՝ շախմատ մարզաձևից զբաղեցրեց 1-ին հորիզոնականը , դարթս մարզաձևից` 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները եւ շաշկի մարզաձևից՝ 3-րդ հորիզոնականը:
Ընդհանուր հաշվարկով 10 մարզերի եւ Երևան քաղաքի միջեւ թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Մասնակիցները սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգեւատրվեցին հասվաստագրով եւ դրամական պարգեւով։