Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության հաշվետվությունը մարզի հանրակրթական դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա արդյունքների մասին

24.08.2017


2016-17 ուստարում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն իր գործունեությունն իրականացրել է առաջնորդվելով ՀՀ կրթության մասին օրենսդրությամբ, <<ՀՀ Արագածոտնի մարզի 2015-2018 թվականների զարգացման ծրագրի>> դրույթներով, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանների պահանջներով, ՀՀ Արագածոտնի մարզպետի որոշումներով ու կարգադրություններով, կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատանքային ծրագրով:
ՀՀ Արագածոտնի մարզում գործում են 122 հանրակրթական ուսումնական հաստատություն (79-ը` միջնակարգ, 39-ը` հիմնական, 1 հատուկ, 3 ավագ դպրոց): Դպրոցներից 2-ը սահմանամերձ են, 22-ը՝ լեռնային, 40-ը՝ բարձր լեռնային: Քաղաքային 13 դպրոցում և գյուղական 109 դպրոցում սովորում են 17036 աշակերտ: Մարզում գործում են 5 մարզադպրոց, 2 արհեստագործական պետական ուսումնարան և 1 տարածաշրջանային պետական քոլեջ, 5 երաժշտական (Աշտարակ, Արագածավան, Ուջան, Թալին, Օշական), 4 արվեստի (Կոշ, Ապարան, Ոսկեվազ, Արագած), 2 գեղարվեստի (Աշտարակ, Թալին) և 1 պարարվեստի (Աշտարակ) դպրոցներ: Հաշվետու ժամանակահատվածում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ձևավորված 1242 դասարաններում սովորել են 16393 աշակերտ, միջին խտությունը՝ 13,19: Ձևավորվել է 121 առաջին դասարան 1874 աշակերտով, միջին խտությունը 15.49:
Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում կոմպլեկտավորվել է 9 դասարան՝ 42 աշակերտով, առաջին դասարան է ընդունվել 8 աշակերտ՝ բժշկամանկավարժահոգեբանական եզրակացությամբ և վկայագրով:
Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվել է ներառական կրթություն 16 աշակերտի համար: 2017-2018 ուսումնական տարում ներառական կրթություն կիրականացվի ևս 5 դպրոցում՝ 74 աշակերտի համար:
9-րդ դասարանը (հիմնական դպրոցը) ավարտել են 1323, իսկ 12-րդ դասարանը (միջնակարգ դպրոցը)՝ 925 շրջանավարտ: Մարզի հանրակրթական դպրոցների հաշվառումից /այլ մարզ կամ արտերկիր/ դուրս են եկել 235 աշակերտ և մարզի հանրակրթական դպրոցներ հաշվառվել են 143 աշակերտ:
2017 թվականին կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից ՀՀ ԿԳՆ-ից ստացվել և բաշխվել է.
• միջնակարգ կրթության 924 ատեստատ,
• հիմնական կրթության սովորական - 1300 վկայական,
• հիմնական կրթության հատուկ նմուշի - 30 վկայական,
• գովասանագիր – 2000 հատ:
2016-2017 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 385 աշակերտ:
Միասնական և պետական ավարտական քննություններց անբավարար ստացած աշակերտների համար ժամանակին ԳԹԿ-ից բերվել և համապատասխան դպրոցներում, սաահմանված ժամանակահատվածում, անց են կացվել վերաքննությունները:
ՀՀ Արագածոտնի մարզպետարան – համայնք - դպրոց համատեղ և համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովվել է դպրոցահասակ երեխաների ընդգրկումը ուսումնական հաստատություններ և համաձայն տնօրենների և համայնքների ղեկավարների տեղեկատվության մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չեն եղել: Մարզում չկան մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ: Հանրակրթական դպրոցները սերտ համագործակցության մեջ են ոստիկանության մարզային կառույցների անչափահասների բաժնի աշխատակիցների հետ:
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են շուրջ 2344 ուսուցիչ /64-ը գործուղված/: Մանկավարժների 82 % -ն ունի բարձրագույն կրթություն, մյուսները՝ միջին մասնագիտական: ՀՀ Արագածոտնի մարզպետի միջնորդությամբ, միջին մասնագիտական կրթություն ունեցողների մի մասն իրենց կրթությունը շարունակում են մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ստանալով համապատասխան մասնագիտական կրթություն:Հաշվետու ժամանակահատվածում ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 14,64 դասաժամ, ուսուցիչ - աշակերտ հարաբերակցությունը կազմել է 1:7-ի: Միջին դրույքաչափը /22 դասաժամ / մարզում կազմել է մոտ 103 000 / մեկ հարյուր երեք հազար/ դրամ:
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 23 ուսուցիչ ունեն որակավորման առաջին տարակարգ:Փաստաթղթային ատեստավորում են անցել 494 ուսուցիչ: Նոր ուսումնական տարում ԿՄՍ վարչության ռազմավարության խնդիրներից մեկն էլ կայանում է դպրոցի ուսուցիչների որակավորման աստիճանի բարձրացումը:
Մարզի <<Տարվա լավագույն ուսուցիչ>> ճանաչվեց Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Հասմիկ Նազարյանը, ,<<Տարվա լավագույն տնօրեն>>՝ Ուշիի միջնակարգ դպրոցի տնօրեն Օգսեն Սարգսյանը,, <<Տարվա լավագույն դաստիարակ>>՝ Արագածավանի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Նաիրա Սարգսյանը:
Առաջնորդվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի և Արագածոտնի մարզպետի հանձնարարականներով ձեռնարկում ենք միջոցներ՝ հանրապետության սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների ուսում¬նական հաստատություններում մասնագիտական առարկաների դասավանդման համար համապատաս¬խան ուսուցիչներով համալրելու ուղղությամբ: Համագործակցում ենք <<Դասավանդիր Հայաստան >> հիմնադրամի հետ: Այս ուսումնական տարում արդեն համապատասխան ուսուցիչներով համալրվելու են Շամիրամի, Ցամաքասարի հիմնական և Ճարճակիսի միջնակարգ դպրոցները:
Մարզի 19 եզդիաբնակ համայնքներում գործող հանրակրթական դպրոցներում իրականացվում են հանրակրթական ուսումնական ծրագրերով ուսուցում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում չկան ԲՈՒՀ-եր, որոնք կապահովեն եզդիերեն լեզվով բարձրագույն կրթություն, այդ դպրոցներում ուսուցումը տարվում է ոչ թե ազգային փոքրամասնությունների ուսումնական պլանով, այլ հանրակրթական ուսումնական պլանով: Ի դեպ մայրենի լեզվի ընտրությունը կատարվում մանկավարժական խորհրդի որոշմամբ, որն էլ ընտրում է նաև ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորված այն դասագրքերը, որով էլ պիտի ուսումնասիրվի մայրենի լեզուն: Դպրոցական բաղադրիչի և խմբակների դասաժամերին ուսուցանվում է եզդիերեն, իսկ 5 դպրոցում նաև քրդերեն լեզուն: Աշակերտները, ուսուցիչները ապահովված են համապատասխան ուսումնա-մեթոդական գրականությամբ և դասագրքերով:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա դեկտեմբեր ամսին սկսվում է հանրապետական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: Դպրոցի տնօրենները ձևավորվել են դպրոցական օլիմպիադայի կազմակերպման հանձնաժողովը, հաստատել ժամանակացույցը: ՀՀ Արագածոտնի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել են մարզային կազմկոմիտե, մարզային և տարածքային հանձնաժողովներ՝ օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերը կազմակերպելու համար: Մեր դպրոցականները փայլուն են հանդես եկել հանրապետական փուլում .
1-ին կարգ - Հայրապետյան Անի / Աշնակի միջնակարգ դպրոց/- հ.լեզու
2-րդ կարգ - Ավետիսյան Անի /Ոսկեհատի միջնակարգ դպրոց/- հ.գրականություն
3-րդ կարգ – Մալխասյան Կարինե /Գեղաձորի միջնակարգ դպրոց- հ.գրականություն
Գրիգորյան Վարդուշ /Օշականի միջնակարգ դպրոց/- հ.գրականություն
Գովասանագիր – Զաքարյան Արշակ /Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոց/-ՀԵՊ
Գրիգորյան Անուշիկ /Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոց//- հ.լեզու
Գրիգորյան Սուսաննա/Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոց/-ֆրանսերեն
Կրթության ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կազմակերպած «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի արդյունքում Հայաստանի Կարբի գյուղի՝ 5 աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմը իր ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով օգոստոսի 7-11-ը մասնակցել է ԱՄՆ-ի Սիլիկոնե Հովտում անցկացվող «Technovation» միջազգային մրցույթին, «Կրթություն» անվանակարգում հաղթող ճանաչվել և արժանացել «Մարդկանց ընտրություն» մրցանակին: Հայ երիտասարդ աղջիկներից կազմված խումբն ընդգրկվել է Google-ի կազմակերպած Technovation Challenge հավելվածների մրցույթի եզրափակիչ անցած թիմերի թվում՝ հաղթելով հանդիսատեսի համակրանք անվանակարգում։Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցի փոքրահասակների թիմը նվաճեց Գրան պրի մրցանակ:
Մարզի դպրոցներն ապահովված են ինտերնետային կապով, գործում են համակարգչային դասարաններ: Ներկայումս դպրոցներում կա 800-ից ավելի համակարգիչ:Կրթական ծրագրերի մեծ բարեփոխումներից է նաև դպրոցների ներգրավումը <<Dasaran.am>> կրթական ծրագրին, որը հնարավորություն է տալիս ամրապնդել և էլ ավելի թափանցիկ դարձնել դպրոց - ծնող կապը:
Ուսումնական հաստատությունների գործունեության կարևոր մաս են կազմում նաև բարեկարգ և խնամված դպրոցական շենքերն ու նրանց կից այգիները, հողամասերը: Տարբեր ֆինանսական ներդրումներով հիմնանորոգվում կամ մասնակի վերանորոգվել են մարզի մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ:Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են կամ դեռ շարունակվում են աշխատանքները.
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզում ժամանակին ստացվել և բաշխվել են դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները: Դպրոցները դասագրքերի վարձավճարների պարտքեր չունեն: Մարզի համայնքներում գործող ազգային փոքրամասնությունների 19 դպրոցներն ապահովված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից իրենց մայրենի լեզվով երաշխավորված համապատասխան դասագրքերով: 2017-18 ուսումնական տարվանն ընդառաջ հավաքագրվել են պահանջվող դասագրքերի հայտերը, ուղարկվել ԿԳՆ: Դասագրքերը բաշխվել են և բոլոր դպրոցները ապահովված են անհրաժեշտ գրականությամբ:
Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններից հիմնանորոգվել են 6-ը, մասնակի վերանորոգվել են 43-ը, 37-ը վերանորոգման խիստ կարիք ունեն:
Մարզային ենթակայության ուսումնական 118 դպրոցներից լոկալ ջեռուցմամբ ապահովված են 59 դպրոց, 26-ը ջեռուցվում են էլեկտրական ջեռուցիչներով իսկ 33-ը՝ վառարաններով:
ՀՀ Արագածոտնի մարզում գործում է համայնքային ենթակայության 36 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ձևավորվել է 89 խումբ՝ 2475 երեխայով, որոնցից 19-ը ազգային փոքրամասնության/եզդի/, 20-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են:
35 հանրակրթական դպրոցում գործում է նախակրթարան՝ 467 երեխայով, որտեղ իրականացվում է նախադպրոցական կրթություն` կրթական պետական չափորոշիչներին համապատասխան: <<Կրթության մատչելիության ապահովում>> ծրագրի աջակցությամբ 2017-2018 ուսումնական տարում իրենց դռները կբացեն նաև Ավանի, Ուջանի, Աղձքի, Ագարակի, Ոսկեվազի, Վարդենիսի, Կաթնաղբյուրի միջնակարգ և Արայի հիմնական դպրոցների նախակրթարանները:
2016-2017 ուստարում մարզի 43 դպրոցի 1-4 դասարանների աշակերտները և նախակրթարանների սաները օգտվել են ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրվող <<Դպրոցական տաք սնունդ>> ծրագրից: Այս ուսումնական տարում ծրագրին կներգրավվեն ևս 15 դպրոց:

 

Ամփոփ տեղեկանք

Մարզում գործում են մարզպետարանի ենթակայության.
118 հանրակրթական ուսումնական հաստատություն միջնակարգ 79
հիմնական 39
որից սահմանամերձ 2
լեռնային 22
բարձր լեռնային 40
քաղաքային 10 դպրոց 3 526 աշակերտ
գյուղական 108 դպրոց 12 867 աշակերտ
հատուկ 1 հիմնական 42 աշակերտ
մարզադպրոց 1 467 սան
ԿԳ նախարարության ենթակայության
ավագ 3 (Աշտարակ,Ապարան և Թալին քաղաքներում) 706 աշակերտ
արհեստագործական պետական ուսումնարան 2 (Աշտարակ, Ծաղկահովիտ) 227 սովորող
տարածաշրջանային պետական քոլեջ 1 ( Թալին ) 210 սովորող

Դպրոցների տարբերակումն ըստ աշակերտ թվի
Դպրոցների թիվը Դասարանների թիվը աշակերտների թիվը Դպրոցի միջին խտությունը Դասարանի միջին խտությունը
մինչև 100աշակերտ ունեցող 67 524,5 3 455 51.57 6.59
101-300 աշակերտ ունեցող 35 403,5 5 853 167.23 14.51
301 և ավելի աշակերտ ունեցող 16 314,0 7 085 442.81 22.56
ԸՆԴԱՄԵՆԸ 118 1242.0 16393 138.92 13.20

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության դպրոցներում ուսուցանվող օտար լեզուների մասին
Ռ.լեզու անգլերեն ֆրանսերեն գերմաներեն իսպաներեն պարսկերեն
I օտար լեզու 118
II օտար լեզու 75 27 16
III օտար լեզու 13 5 1 1
Ջեռուցումը մարզպետարանի ենթակայության դպրոցներում
Ջեռուցման տեսակը Դպրոցների քանակը
լոկալ 59
Էլ. էներգիա 26
Հեղուկ վառելանյութ /վառարան/ 33

2016-2017ուստարի
2017-2018ուստարի /նախնական/

Դասարանների թիվը Աշակերտների թիվը Միջին խտությունը Դասարանների թիվը Աշակերտների թիվը Միջին խտությունը
I - IV 468 6768 14.46 447 7139 16.00
V - IX 561 7376 13.15 500 7549 15.01
X - XII 214 2249 10.51 182 2230 12.25
ԸՆԴԱՄԵՆԸ 1242 16393 13.20 1129 16918 15.00

 

Սպորտի բնագավառ
2016 թվականի օգոստոս 28-31-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվել է Նախագահի մրցանակի համար <<Լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ>> միջոցառումը, որտեղ ՀՀ Արագածոտնի մարզը բասկետբոլից, շախմատից և եռամարտից զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
Անցկացվել է .
 ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը:
 Սեպտեմբերի 16-18-ը Աշտարակում, Ապարանում և Թալինում մարզական փառատոն միջոցառումը, որտեղ մասնակցեցին 470 մասնակից:
 նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Արագածոտնի մարզի ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը:
 ՀՀ դպրոցականների <<Դիպուկ հրաձիգ>> հանրապետական մրցումների տարածքային և մարզային փուլերը, որտեզ մարզային փուլում Ոսկեվազի միջնակարգ դպրոցը հաղթող է ճանաչվել և իրավունք ձեռք բերեց մասնակցելու Երևանում կայանալիք հանրապետական մրցումներին:
 Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում՝ մարզական փառատոն միջոցառումը:
 2017 թվականի հունվարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պետական կառույցների միջև՝ հրաձգության հանրապետական մրցումներ:
 հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառումը, որտեղ Աշտարակի Ն.Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցը մարզային փուլում ճանաչվել է հաղթող և իրավունք ձեռք բերեց մասնակցելու հանրապետական փուլին:
 ՀՀ Նախագահի մրցանակի համար << Լավագույն նախադպրոցական հաստատություն
միջոցառումը, որտեղ Թալինի <<Ժպիտ>> մանկապարտեզը մազային փուլում ճանաչվեց հաղթող և իրավունք է ձեռք բերեց մասնակցելու հանրապետական փուլին:
 Հունիս ամսին Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում՝ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի` տարածքային և մարզային փուլերը, որտեղ մարզային փուլում 1-3-րդ տեղերը գրավված 12 ընտանիք մասնակցեցին հուլիսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվող հանրապետական փուլին և անհատական մարզաձևերից երկու տարիքային խմբերում զբաղեցրել են 1-ին և 3-րդ պատվավոր հորիզոնականները, իսկ ընդհանուր միավորներով 10 մարզերի , Երևան քաղաքի և Արցախի միջև զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Մշակույթի բնագավառ
2016-2017թթ. մարզի քաղաքային և գյուղական համայնքներում պատշաճ մակարդակով նշվել են պետական, ազգային նշանակություն ունեցող տոները, հոբելյանները:
Կազմակերպվել և անց են կացվել բազմաբնույթ մշակութային մասսայական տոնախմբություններ, փառատոններ, ցուցահանդեսներ, երիտասարդական հավաքներ, մեծարման ու հանդիպման երեկոներ, համերգային և թատերական ծրագրեր:
2016-2017թթ-ին ՀՀ Արագածոտնի մարզում անցկացվել են մի շարք մշակութային և մարզական միջոցառումներ նվիրված`
 Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին>>, <<Մայրեննի օրվան >>, <<Մայրության և գեղեցկության տոնին>>, << Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին >>,<<ՀՀ Անկախության 25-ամյակին>>, <<Գիտելիքի օրվան>>, << Ուսուցչի օրվան>>, << Ոսկե աշուն>>:
 Մայիսի 28-ին ` Հանրապետության տոնին նվիրված տոնական մեծ միջոցառում է անցկացվել Ապարանի <<Վերածնունդ>> հուշահամալիր զբոսայգում:
 <<Մեր մեծերը>> ծրագրի շրջանակներում մարզի գրեթե բոլոր դպրոցներում, գրադարաններում, երաժշտական և արվեստի դպրոցներում անցկացվել են միջոցառումներ նվիրված Գրիգոր Խանջյանին, Սրբուհի Տյուսաբին, Վահե Հայկիին, Ավետիս Ահարոնյանին և Գրիգոր Զոհրապին:
 Հուլիսի 4-ին Թաթուլ համայնքում մեծ շուքով նշվել է զոհված ազատամարտիկ Սամվել Կարապետյանի 50 ամյակը:
 Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ Ավան համայնքում կանգնեցվեց հուշակոթող:
 ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված <<Իմ Հայաստան>> համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում օգոստոսի 6-ին Ապարանի մշակույթի տանը կազմակերպվել և անցկացվել է Արգենտինայից ժամանաց <<Նաիրի>> պարային համույթի համերգը:
 Ն.Բազմաբերդ համայնքում անցկացվել է <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված <<Էպոսյան օրեր>> ամենամյա փառատոն:
 Օգոստոս ամսին Շիրակի մարզում Արգածատոնի մարզը մասնակցել է <<Մինասի գույներով>> խորագիրը կրող <<Երիտասարդ նկարիչների միջազգային հինգերորդ պլեներ>>-ին:
 Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցիցներից 96 աշակերտ մասնակցել է Երևանում կազմակերպվող միջոցառմանը:Տվյալ նախագիծը կրում է շարունակական բնույթ:
 ՀՀ Անկախության 25 ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում:
 Սեպտեմբերի 21-ին Աշտարակի մշակույթի տանը մեծ շուքով նշվեց ՀՀ Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում:
 Սեպտեմբերի 23-ին ՀՀ Սփյուռքի նախարության կողմից կազմակերպվող <<Իմ Հայաստան>> համահայկական 3-րդ փառատոնի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզում անցկացվեց <<Դուդուկի>> փառատոն, որտեղ մասնակցեցին սփյուքից ժամանած 40 դուդուկահար:
 Սեպտեմբերի 25-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպվել է «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագրով ցուցահանդես-փառատոն:
 Նոյեմբերի 25-ին անցկացվել է <<Ասմունքի>> մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնը:
ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մարզում անցկացվել է <<Մշակութային կանգառ>> ծրագիրը՝

Աշտարակի մշակույթի տուն Համերգային ծրագիր Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ
Ապարանի մշակույթի տուն
ՀՀ ՊՆ N 54 850 զորամաս «Ուրախ, տխուր, նման բաներ» (ռեժ. Գ. Ստեփանյան) և “Կամավորը”(ռեժ. Ա.Թովմասյան) ֆիլմերի ցուցադրում և հանդիպում ֆիլմերի նկարահանող խմբի անդամների հետ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա»
ՊՈԱԿ
ՀՀ ՊՆ N 80 088 զորամաս
Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոց Դասական երաժշտության համերգ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ ՊՈԱԿ
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգ Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ապարանի մշակույթի տուն Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթի համերգ
Աշտարակի մշակույթի տուն «Ախ, կանայք, կանայք»
«Անբան Հուռի» Համազգային պետական թատրոն ՊՈԱԿ
Ուշիի մշակույթի տուն «Ախ, կանայք, կանայք»
Օշականի մշակույթի տուն «Երեք կաթիլ բարություն» Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական
թատրոն ՊՈԱԿ
Թալինի մշակույթի տուն «Բարև, մամա»
Ա. Շիրվանզադե «Չար ոգի» Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական
դրամատիկական թատրոն ՊՈԱԿ
Աշտարակի Այվազյանի անվան երաժշտական դպրոց Մանկապատանեկան համերգ «Երևանի Պ. Չայկովսկու անվ. միջնակարգ երաժշտական
մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ
Աշնակի մշակույթի տուն Համերգային ծրագիր «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Գուրգեն Խանջյան
«Ինձնից պրծում չկա» Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն ՊՈԱԿ
Արագածի մշակույթի տուն
Աշտարակի մշակույթի տուն Երաժշտաթատերական ներկայացում Խորեոգրաֆիայի պետական թատրոն ՊՈԱԿ
Բյուրականի արվեստի ակադեմիա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգ Կամերային երաժշտության ազգային կենտրոն ՊՈԱԿ
Թալինի մշակույթի տուն Համերգային ծրագիր «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Աշտարակի մշակույթի տուն «Արտ սինեմա» անսամբլի համերգ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Ապարանի մշակույթի տուն «Տաղարան» համույթի համերգ
Օշականի մշակույթի տուն
Աշտարակի մշակույթի տուն «Ժամանակի վարագույրը» Երևանի կամերային պետական թատրոն ՊՈԱԿ
Կինոցուցադրություն «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ»
կինոստուդիա» ՊՈԱԿ
Թալինի մշակույթի տուն
Օշականի մշակույթի տուն Երևանի պետական կամերային երգչախմբի համերգ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Աշտարակի մշակույթի տուն Ա. Այվազյան «Դեկորներ» Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն

Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թվականի ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Աշտարակ համայնքներում հյուրընկալվել են 20 սփյուռքահայ երիտասարդ:
Ապարանում անցկացվել է մանկապատանեկան գրքի հանրապետական շաբաթ, որտեղ մասնակցել են անվանի մանկագիրներ:
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում նշվել է անվանի գրողի ծննդյան 180 ամյակը


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42