Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանձնարարեց հանդես գալ սեփական նախաձեռնողականությամբ

23.08.2017

Օգոստոսի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման արդյունքը: Ստորաբաժանման ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց բոլոր ոլորտներում հանդես բերել սեփական մոտեցում, աշխատանքների կառավարման նախաձեռնողականություն:
-Չպետք է սպասենք, թե ղեկավար մարմիններից ինչպիսի հանձնարարականներ են տրվում եւ, ըստ այդմ, դառնանք դրանց կատարողները, այլ յուրաքանչյուրս պետք է ուղղորդող դեր ունենանք եւ պատասխանատվություն կրենք մեր ոլորտների նկատմամբ,-ասաց մարզպետը:
Անդրադարձ եղավ նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը ներկայացրեց գյուղատնտեսական նոր ծրագրերի վերաբերյալ իրենց քննարկումներն ու առաջարկները: Մասնավորապես առանձնացվեց նոր, ինտենսիվ այգիների հիմնման անհրաժեշտությունը, նշվեց դրա հետ կապված ֆինանսա-տնտեսական վերլուծությունը: Մարզպետը հանձնարարեց այս առումով ներկայացնել տնտեսական մանրակրկիտ վերլուծություն եւ հիմնավորում:
Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Պետրոսյանին էլ հանձնարարվեց վերստին անդրադառնալ բժշկական հաստատությունների կառավարման նոր եղանակների վերլուծությանն ու արդյունավետ առաջարկներ ներկայացնել:
-Բուժհաստատությունները մարզպետարանի ենթակայության են, եւ այդ համակարգի առողջացումը մեր առաջնային ու կարեւորագույն խնդիրներից է,-ասաց մարզպետը եւ հորդորեց կադրային, կազմակերպչական ու մասնագիտական ճիշտ քաղաքականություն վարել:
Անդրադարձ եղավ նաեւ մարզում առկա սնանկ ճանաչված կազմակերպությունների, Վարդենիսի դպրոցի գազամատակարարման, համայնքների բյուջեներում ,,Այլ սոցիալական նպաստներ,, հոդվածի կիրառման խնդիրներին եւ այլ հարցերի: Նշված քննարկումների վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01