Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

18.08.2017

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն յուրաքանչյուր ուրբաթ մարզպետի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:
Հերթական ընդունելությունը կայացավ օգոստոսի 18-ին: Նախապես հերթագրված բոլոր քաղաքացիները՝ 14 հոգի, մասնակցեցին ընդունելությանը: Նրանցից մեծ մասը՝ 11-ը, դրամական աջակցության դիմում էին ներկայացրել: Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, այդ դիմումները նախապես ուսումնասիրվել էին, եւ դրանք բավարարվեցին՝ ելնելով դիմումատուների սոցիալական իրավիճակից:
Քաղաքացիների կողմից եղան նաեւ աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ հարցերով դիմումներ: Դրանց լուծում կտրվի ընթացքում, որի կապակցությամբ մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչությունների պետերին:
Մարզպետի մոտ հաջորդ ընդունելությունը կկայանա օգոստոսի25-ին: Իսկ սեպտեմբեր ամսին Աշոտ Սիմոնյանը ընդունելություններ կազմակերպելու համար կայցելի տարածաշրջաններ՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14