Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում Աշոտ Սիմոնյանը գործնական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ տվեց

16.08.2017

Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունն անցավ գործնական մթնոլորտում: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարության, տարածքային եւ զարգացման նախարարության, պետական այլ մարմինների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները:
Լսելով դրանց կատարման մասին ստորաբաժանման ղեկավարների ներկայացրած տեղեկատվությունը, մարզպետը անդրադարձավ առկա խնդիրներին, որոնց լուծումն անմիջականորեն պայմանավորված է իրենց պատասխանատու եւ արդյունավետ գործունեությամբ:
Առանձնակի կարեւորվեց առողջապահական հաստատությունների վճարովի ծառայությունների իրականացման եւ դրանցից գոյացած ֆինանսական միջոցների, բյուջեների նախագծերի մեջ փոփոխություններ կատարելու, օպտիմալացման եւ այլ հարցերի լուծումը: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը հանձնարարական ստացավ քննարկել եւ առաջարկություն ներկայացնել բժշկական հաստատությունների՝ կորպորատիվ կառավարմանն անցնելու վերաբերյալ:
Վերլուծելով Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության աշխատանքը, մարզպետը վարչության պետին հանձնարարեց հստակեցնել դպրոցների բյուջեների պլանավորման, տարիֆիկացիաների կազմման մեխանիզմը, որպեսզի դպրոցները չբախվեն տույժ-տուգանքների վճարման անհարկի դժվարություններին:
Աղբահանության վերաբերյալ Աշոտ Սիմոնյանը տեղեկատվություն ստացավ փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանից: Նշվեց, որ համայնքներում ընթանում են աղբահանության եւ սանիտարական մաքրման համար պայմանագրերի կնքման աշխատանքները, հաստատվում են ծառայությունների մատուցման համար սահմանված սակագները: Մարզում, ընդհանուր առմամբ, գործելու է 11 աղբավայր:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը հանձնարարական ստացավ հստակ առաջարկ ներկայացնել մարզի ռազմավարական ծրագրում տեղ գտած ոլորտին առնչվող նախագծերի վերաբերյալ:
-Մենք իրավիճակային գործունեությունից բացի պետք է ունենաք մարզի գյուղատնտեսության զարգացման մեր տեսլականը,-ասաց Աշոտ Սիմոնյանը:
Համանման հանձնարարական ստացավ նաեւ զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետը. ելնելով մարզի զարգացման ռազմավարական ծրագրից, մեկշաբաթյա ժամկետում հստակ ներկայացնել 2-3 ներդրումային ծրագրի առաջարկություն:
Տրվեցին նաեւ այլ հանձնարարականներ:
Ամփոփելով խորհրդակցությունում քննարկված հարցերը, Աշոտ Սիմոնյանը աշխատակազմի բոլոր ստորաբաժանման ղեկավարներին հորդորեց լիարժեքորեն ապահովել իրենց գործառույթներից բխող գործունեությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17