Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գլխավոր նպատակը բժշկական ծառայությունների որակի բարելավումն է

15.08.2017

«Մեր գլխավոր նպատակներից մեկը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումն է։ Դրա հետ մեկտեղ կարևորվում է շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը»,-Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են, թե տեղերում ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտքերը ոչ միայն աճեն` հասցվելով պետական պատվերի համար նախատեսված գումարի առնվազն 30 տոկոսին, այլև դրանից ավելի մեծ տոկոսներ հատկացվեն բժիշկներին։
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը ներկայացրել է, որ տեղում քննարկվել է օպտիմալացումից հետո մարզի բժշկական կազմակերպություններում բժշկական ծառայություններն ազգաբնակչության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։
Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարներն ուղղվելու են մարզի առողջապահության զարգացմանը` առաջարկելով մշակել զարգացման ուղղվածության տեսլականը։
Մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները, հավանություն տալով նախարարության ծրագրերի սոցիալական ուղղվածությանը, առաջարկել են կանոնակարգել պետական պատվերի տրամադրման գործընթացը։ Մասնավորապես, վճարներ սահմանվեն, եթե հիվանդը ցանկանում է բուժումը ստանալ ոչ նախատեսված վայրում կամ ժամերին։
Լևոն Ալթունյանը մարզի առողջապահության կազմակերպիչներին առաջարկել է համագործակցել նախարարության ստորաբաժանումների հետ ըստ ոլորտների բժշկական ծառայությունների բարելավման նպատակով։ Նա նշել է, որ առաջիկա հանդիպումներին կքննարկվեն այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։

Հղումը՝ www.moh.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14