Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

11.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկայացան ցուցակագրված բոլոր՝ 16 քաղաքացիները:
Մասնակիցներից 2-ը առողջական խնդիրներ ունեին, որոնց լուծման համար մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչության պատասխանատուին: Եւս 2 քաղաքացի մարզպետին դիմեցին աշխատանքային հարցերով, որոնց լուծումը նույնպես դրվեց ընթացքի մեջ: Եղան նաեւ ոռոգման եւ խմելու ջրամատակարարման հետ կախված դիմումատուներ, որոնց տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ:
Աշտարակ քաղաքի բնակիչ Պողոս Գաբրիելյանը Աշոտ Սիմոնյանին դիմեց կրթա-գիտական ծրագրի վերաբերյալ իր առաջարկով: Նրա առաջարկ-ծրագիրը կուսումնասիրվի եւ համապատասխան մոտեցում կցուցաբերվի: Ընդունելությանը մասնակից 8 քաղաքացու տրվեց դրամական աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14