Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղնախարարը եւ մարզպետը հետևել են մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը

11.08.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը:

Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործարանի հիմնական ուղղվածությունը մրգի և բանջարեղենի վերամշակումն ու արագ սառեցումն է: Ընթացիկ տարում ընկերությունում գրանցվել է արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ` ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ:

Բորիս Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց արտադրանքը մրցունակ է, մեծ մասն իրացվում է արտաքին շուկայում, այդ թվում` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄԷ-ում: Նրա համոզմամբ` Գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ծրագրով մթերումների դիմաց տարեկան 3% տոկոսադրույքով տրվող վարկերը կնպաստեն ոչ միայն իրենց ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, այլև հնարավորություն կընձեռեն ընդլայնել արտահանման ծավալները:




 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34