Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը նոր հանձնարարականներ տվեց ստորաբաժանման ղեկավարներին

09.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ օգոստոսի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, խորհրդականի եւ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ: Վերջինները տեղեկատվություն ներկայացրին ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, պետական այլ կառույցների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքի եւ դրանց տրված պատասխանների վերաբերյալ:
Անդրադարձ եղավ նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականներին: Դրանք վերաբերում էին հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրմանը, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրին, հանրակրթական դպրոցների ֆինանսական խնդիրների ուսումնասիրությանը եւ այլ հարցերի:
Լսելով ստորաբաժանման ղեկավարների մեկնաբանություններն ու պարզաբանումները քննարկված հարցերի վերաբերյալ, Աշոտ Սիմոնյանը նոր հանձնարարականներ տվեց: Մասնավորապես, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին հանձնարարեց ամենօրյա աշխատանք տանել ոռոգման գործընթացի պատշաճ ապահովման համար, ուսումնասիրել Ապարանում Հալավարի ջրամբարի հետ կապված խնդիրը, ՏԻՄ եւ ՀԳՄՏԾԳՀ վարչության պետին՝ իրականացնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման համակարգման ամենօրյա աշխատանք, քաղաքաշինության վարչության պետին՝ հետամուտ լինել Վարդենիսի դպրոցում առկա օգտագործված գազի դիմաց գոյացած պարքի խնդրի լուծմանը: Ֆինասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, կրթության, մշակույթի եւ սպորտի, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետերին էլ հանձնարարվեց իրականացնել բյուջեների վերաբաշխման, կոմպլեկտավորման, ինչպես նաեւ ֆինանսական խնդիրների կարգավորման հետ կապված աշխատանքները եւ ներկայացնել տեղեկատվություն:
Բոլոր ներկաներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ տրված հանձնարարականների կատարմանը, դրանց վերաբերյալ տալ հստակ եւ ճշգրիտ պատասխաններ ու պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24