Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուլիսի 29-ին համապետական շաբաթօրյակի դուրս եկան Արագածոտնի մարզի բոլոր համայնքները

29.07.2017

Հուլիսի 29-ին, ժամը 9.00-ին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում սկսվեց համապետական շաբաթօրյակը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականի համաձայն, մարզպետարանի պատասխանատու աշխատողները՝ շուրջ 90 աշխատակից, ամրացված են համայնքներին եւ համակարգում են շաբաթօրյակի ինչպես նախապատրաստական, այնպես էլ ընթացող աշխատանքները: Այցելելով համայնքներ, նրանք, հետեւում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններով նախատեսված աշխատանքների ընթացքին եւ այդ մասին պարբերաբար զեկուցում ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովին: Իսկ գործողությունների պլանի մեջ ներառված են քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքների սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքները:
Շաբաթօրյակին մասնակից են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ողջ հանրությունը:
Շաբաթօրյակին , ընդհանուր առմամբ, դուրս են բերվել 130 ինքնաթափ, 85 բաշխիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմել է 15 հազար մարդ :
Ինչպես համապետական երկու շաբաթօրյակներին, այնպես էլ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում մարզում առ այսօր զգալի աշխատանքներ են կատարվել: Շարունակական աշխատանքների արդյունքում մաքրվել, բարեկարգվել են հուշարձանների, հասարակական վայրերի շրջակայքը, մարզային եւ համայնքային ճամապարհների հարակից տարածքները, 136 աղբավայրից փակվել է 124-ը:
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար գործում է թեժ գիծ՝ (0232) 3-37-74 հեռախոսահամարով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35