Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը

28.07.2017

Քաղաքացիների հերթական ընդունելությունը մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ հուլիսի 28-ին: Նախապես հերթագրված քաղաքացիները ներկայացրին իրենց հուզող հարցերը: Մարզպետը լսեց նրանց, հնարավորինս լուծումներ տվեց դիմումներին, միաժամանակ անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, նաեւ խորհուրդներ տվեց : Քաղաքացիներից 4-ին տրվեց դրամական օգնություն:
Ոսկեվազի բնակիչ Արամայիս Սահակյանը ֆերմեր է, զբաղվում է գյուղատնտեսական ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա ընդունելությանը ներկայացել էր ոլորտում իր կողմից առաջարկվող ծրագրով եւ համապատասխան աջակցության ակնկալիքով: Գործին ընթացք տալու համար մարզպետը գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին հանձնարարեց համատեղ քննարկել ծրագիրը եւ առաջարկություն ներկայացնել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34