Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին

28.07.2017

Հուլիսի 29-ը երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (0232) 3-37-74 հեռախոսահամարով:
Շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքներն իրականացնում է ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող Արագածոտնի մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի ամենօրյա հսկողության ներքո:
Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները: Շաբաթօրյակի օրը նախնական հաշվարկով դուրս կբերվի, ընդհանուր առմամբ , 130 ինքնաթափ, 85 հբաշխիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմում է 15 հազար մարդ : Շաբաթօրյակը կսկսվի առավոտյան ժամը 09.00-ին:
Ուշադրության կենտրոնում են հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները:
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում շարունակական աշխատանքների արդյունքում մաքրվել, բարեկարգվել են հուշարձանների, հասարակական վայրերի շրջակայքը, մարզային եւ համայնքային ճամապարհների հարակից տարածքները, 136 աղբավայրից 124-ը փակվել է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14