Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

25.07.2017

ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (0232) 3-37-74 հեռախոսահամարով:
Շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքներն իրականացնում է ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող Արագածոտնի մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի ամենօրյա հսկողության ներքո:
Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները:
Ուշադրության կենտրոնում են հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները:
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում շարունակական աշխատանքների արդյունքում մաքրվել, բարեկարգվել են հուշարձանների, հասարակական վայրերի շրջակայքը, մարզային եւ համայնքային ճամապարհների հարակից տարածքները, 136 աղբավայրից 124-ը փակվել է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16