Նորություններ
,,Լավագույն մարզական ընտանիք,, հանրապետական մրցույթից Արագածոտնի թիմը վերադարձավ լավ արդյունքով
24.07.2017
![](http://aragatsotn.mtad.am/files/n_pics/13311_s.jpg)
Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացան ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շնորհավորեց մրցույթի հաղթողներին, հանձնեց վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ, նաեւ գավաթներ՝ Երևանի, Արցախի եւ Հանրապետության մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի եւ հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացան խրախուսական նվերներ:
Եզրափակիչ փուլի միջոցառմանը մասնակցեց նաեւ մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա գոհունակությամբ ընդունեց Արագածոտնի մարզի ներկայացուցիչների՝ 12 ընտանիքի ձեռքբերումները: Նրանք լավ էին նախապատրաստվել մրցույթին, ինչը տվեց իր արդյունքը: Կարբի համայնքից Ստեփանյանների ընտանիքը անհատական մրցույթում գրավեց առաջին տեղը: Նրանք լավագույնն էին պարանի ձգում վարժությունում: Իսկ Մնացականյանների ընտանիքը՝ Ապարանից, դարձյալ անհատական պայքարում երրորդ մրցանակ շահեց 80 մետր փոխանցումավազք մրցելաձեւում: Ընդհանուր հաշվարկով մարզը բոլոր մասնակից թիմերի՝ Երեւան քաղաքի, Արցախի եւ մարզերի մեջ գրավեց հինգերորդ տեղը:
Մարզպետը հանդիպեց մասնակից ընտանիքների հետ, ծանոթացավ մրցույթի հետ կապված մանրամասներին եւ պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել համանման առաջիկա միջոցառումներում: