Նորություններ
Նախապատրաստվում են համապետական շաբաթօրյակին
17.07.2017

ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ:
,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող Արագածոտնի մարզային հանձնաժողովն իրականացնում է շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքները: Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները:
Շարունակել եւ ուշադրության կենտրոնում լինել հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները:
Նշենք, որ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում շարունակական աշխատանքների արդյունքում մաքրվել, բարեկարգվել են հուշարձանների, հասարակական վայրերի շրջակայքը, մարզային եւ համայնքային ճամապարհների հարակից տարածքները, 136 աղբավայրից 124-ը փակվել է:
Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին: