Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Պերճ Պռոշյանի ծննդյան 180 ամյակը

16.06.2017

Հունիսի 16-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում նշվեց վիպասանի ծննդյան 180 ամյակը: Ներկա էին մարզպետարանի ղեկավարությունը, գրականության, արվեստի գործիչներ, մտավորականներ:
Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների կողմից ներկայացվեց գրական-գեղարվեստական կոմպոզիցիա՝ համեմված ասմունքով, երաժշտական կատարումներով, թատերական ներկայացմամբ:
Պերճ Պռոշյանի գրական գեղարվեստական ժառանգության մասին խոսեցին Երեւանի Չարենցի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Կարո Վարդանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի մշակութային ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը, այլք:
Բանախոսները բարձր գնահատեցին Պերճ Պռոշյանի վաստակը հայ դասական գրականության մեջ, որակելով նրան իբրեւ 18-19-րդ դարերի հայ վիպասանության հիմնադիրներից մեկը: Վիպասանի գրական ժառանգույթունը որակվեց որպես հայ գյուղաշխարհի յուրօրինակ հանրագիտարան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34