Նորություններ
Բյուրականի աստղադիտարանում բացվեցին «աստղային դարպասները»
16.06.2017

Հունիսի 15-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «աստղային դարպասներ» անունը կրող մուտքի բացումը: Ներկա էին մարզի ղեկավարությունը, գիտության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ, աստղադիտարանի աշխատակազմը:
Աստղադիտարանի նորանշանակ տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ
«Աստղային դարպասներ» գեղարվեստական անվանումը տվել է դեռ Վիկտոր Համբարձումյանը, եւ աստղերով պատված այս մուտքի վերաբացումը, ըստ էության, հարգանքի տուրք է մեծ գիտնականի հիշատակին: Այն փակ է եղել երկար ժամանակ, դեռ խորհրդային տարիներից, որի փոխարեն գործում էր մեկ այլ մուտք` հետնամասից: Այսուհետ բաց կլինի «աստղային դարպասների» մուտքը, որը գեղագիտական մեծ բավականություն է տալիս այցելուներին:
Գիտական, կրթական կենտրոն լինելուց բացի, աստղադիտարանը կարեւորվում է նաեւ որպես զբոսաշրջային այցելությունների կենտրոն: Այն զբոսաշրջիկերի համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով կարգի են բերվել աստղադիտարանի մոտակա տարածքը, տասնամյակների պատմություն ունեցող բուսաբանական այգին, դրվել են ցուցանակներ:
Աստղադիտարանի համար կարևորորվում է նաև միջազգային կապերի ամրապնդումը, ինչին նպաստում է այն հանգամանքը, որ գիտական այս կենտրոնը Միջազգային աստղագիտության միության Հարավարեւմտյան եւ կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնն է: