Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի Ծաղկաձորում

14.06.2017

Արագածոտնի մարզի 355 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի ,,Լավա աղբյուր,, մանկական ճամբարում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռնվել է կառավարության ծրագրով, որի իրականացումն արդեն ավանդական է դարձել:
Առաջին խումբը` բաղկացած 105 երեխայից, հանգստի կմեկնի հունիսի 19-ին: Նրանք այնտեղ կմնան մինչեւ հուլիսի 8-ը: Այնուհետեւ նրանց կփոխարինի երեխաների երկրորդ խումբը` դարձյալ 125 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 27-ը: Երրորդ հերթափոխի երեխաները՝ դարձյալ 125 հոգի, Ծաղկաձորում կլինեն հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը:
Ամառային այս ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Դրանց թվում են` զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմացավակ ընտանիքներին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ, նախապես ուսումնասիրվել է համայնքներում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները, ներգրավելով մարզի բոլոր տարածաշրջանները:
Դեպի ճամբար երեխաներին տեղափոխումը եւ այնտեղից վերադարձը կատարվելու է մարզպետարանի կողմից` ապահովելով հանգիստ եւ անվտանգ ուղեւորություն: Նրանց հետ ճամբարական բոլոր օրերին կլինեն մարզից գործուղված բուժաշխատողները:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14