Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԶ նախարարը եւ Արագածոտնի մարզպետը հանդիպեցին Ապարանի տարածաշրջանի համայնքապետերի հետ

14.06.2017

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելեցին Ապարանի տարածաշրջան: Արագած համայնքի մշակույթի տանը կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, տարածաշրջանի հարակից համայնքների ղեկավարները:
Քննարկման հիմնական թեման Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ծրագիրն էր, որի վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ, ներկայացվեցին խոշորացման ծրագրի սկզբունքներն ու մոտեցումները: Նշվեց, որ խոշորացման արդյունքում ավելի վերահսկելի եւ թափանցիկ կլինի ավագանիների գործունեությունը: Համայնքների միավորումը հնարավորություն կտա բարձրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը եւ միտված է ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը:
Անդրադարձ եղավ նաեւ համայնքներում առկա այլ հիմնախնդիրների: Մասնավորապես, քննարկվեցին համայնքային ճանապարհներին, խմելու եւ ոռոգման ջրի մատակարմանը, ենթակառուցվածքների գործունեությանը, գյուղմթերքների իրացմանը եւ հանրային նշանակության այլ խնդիրներ: Դրանց վերաբերյալ համայնքապետերի կողմից հնչեցին հարցեր եւ ստացան ահնհրաժեշտ պարզաբանումներ:
Նախարարը եւ մարզպետը շրջայց կատարեցին համայնքում, զրուցեցին բնակիչների հետ: Այցելություն կատարվեց նաեւ մանկապարտեզ եւ դպրոց, որտեղ այս հաստատությունների աշխատակիցների կողմից բարձրացվեցին վարչատարածքային բաժանման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարն ասաց, որ այդ հարցադրումները կքննարկվեն ինչպես մարզպետի հետ, այնպես էլ նախարարությունում եւ կստանան համապատասխան լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01