Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրներ

05.06.2017

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-արեւմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանի մասնակցությամբ: Քննարկվեցին խմելաջրի մատկարարման ոլորտում մարզում առկա մի շարք խնդիրներ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց համատեղ լուծման ուղղությամբ:
Մարզպետը, մասնավոերապես, անդրադարձավ մարզկենտրոն Աշտարակ քաղաքում խմելաջրի մատակարարմանը, նշելով, որ թեպետ այստեղ բավականին մեծ ներդրումային ծրագիր է իրականացվել, այդուհանդերձ, քաղաքի հիմնական մասում ջուրը մատակարարվում է առավոտյան եւ երեկոյան՝ սահմանափակ ժամանակացույցուվ: Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն էլ հավելեց քաղաքի ՝ գրեթե անգործության մատնված կոյուղու համակարգի մասին: Օրախնդիր համարվեցին նաեւ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Թլիկում, Գետափում, Կարմրաշենում եւ այլ բնակավայրերում խմելաջրի օրախնդիր հարցի մասին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-արեւմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանը նշեց, որ բարձրացված հարցերին իրենք լիովին տիրապետում են, քանի որ ներկայումս իրենց մոտ իրականացվում են ոլորտի մանրակրկիտ ուսումնասիրման եւ դրանց հրանավոր լուծումներ տալու աշխատանքներ: Նա ասաց, որ այդ գործընթացին զուգահեռ, նրանք իրականացնում են նաեւ կադրային, տեխնիկական հագեցվածության եւ այլ բարեփոխումային ծրագրեր:
Համատեղ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպում կազմակերպել առաջիկայում եւս, որտեղ կամփոփվի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01