Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները

02.06.2017


Հունիսի 2-ին Արագածոտնի մարզում մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները: Միասնական քննություններն անց են կացվում Աշտարակի թիվ 3 հիմնական եւ թիվ 5 ավագ դպրոցներում, որոնցում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Միասնական առաջին քննությունը կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից էր: Քննության մասնակիցների թիվը , ընդհանուր առմամբ, 69 էր: Այդ թվում՝ կենսաբանությունից քննություն հանձնեց 44, աշխարհագրությունից՝ 15, համաշխարհային պատմությունից՝ 10 շրջանավարտ:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ դպրոցներ այցելեցին մարզպետարանի պատասխանատու մասնագետները եւ ծանոթացան քննական գործընթացին: Այն անցել է հանգիստ, առանց խոչընդոտների եւ անհարկի լարվածության :
Հաջորդ միասնական քննությունը հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից է: Այն կանցկացվի հունիսի 6-ին:
Միասնական քննություններ հանձնելու համար շրջանավարտներից , ընդհանուր առմամբ, ստացվել է 812 հայտ: Վերջին քննությունը ռուսաց լեզու առարկայից է, որը կկայանա հունիսի 23:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14