Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.05.2017

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Այսօր կրթօջախներում հնչող վերջին զանգը ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի ձեր երազանքները տանող լայնահուն ճանապարհ:
Ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդն եք: Դուք պարտավոր եք պահպանել, զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել սերնդե-սերունդ:
Դպրոցն ավարտելը կարևոր սահմանագիծ է յուրաքանչյուր մարդու համար, որից հետո նա կանգնում է ավելի ինքնուրույն, ավելի վճռորոշ ու հասուն կյանքի շեմին:
Կյանք մտնելով իբրև առավել ազատ, անկաշկանդ մտածողությամբ անհատներ, դուք մեր նորօրյա պատմության հերոսական դրվագների ոգով կրթված ու դաստիարակված սերունդն եք, մեր պետության լիարժեք տերն ու արժանավոր զավակը:
Սիրելի՛ շրջանավարտներ, բարի երթ եմ մաղթում ձեզ, հաջողություննե՛ր ձեր բոլոր ձեռնարկումներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:29:16