Նորություններ
Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» ծրագրին
18.05.2017

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» ակցիային, որը կրում է «Ցավալի պատմություններ. Դժվար պատմելին թանգարանում» խորագիրը:
Թեմային համապատասխան՝ Պռոշյանի տուն – թանգարանը կանդրադառնա հայերիս համար ցավոտ մի թեմայի ՝ Արևմտյան Հայաստանին: Կփորձվի կրկին վեր հանել դժվար պատմելի պատմության էջերը և այցելուներին կփոխանցվի միասնական Հայաստանի մշակութային ժառանգության մասնիկները: Միջոցառման ծրագիրը ներկայացված է լուսանկարում: