Նորություններ
Դավիթ Լոքյանը եւ Գաբրիել Գյոզալյանը այցելեցին Թալինի տարածաշրջան
27.04.2017

ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը եւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ապրիլի 26-ին այցելեցին Թալինի տարածաշրջան: Նրանք եղան Արտենի եւ Արագածավան համայնքներում եւ հանդիպումներ ունեցան համայնքների, դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների ղեկավարների հետ: Քննարկվեցին համայնքներում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, նշվեցին դրանց լուծման հետ կապված հնարավորություններն ու առաջիկա անելիքները:
Նախարարին եւ մարզի ղեկավարին իրենց հարցադրումներն ուղղեցին համայնքների բնակիչները: Դրանք առավելապես վերաբերում էին ոռոգման եւ խմելու ջրի, բնական գազի մատակարարմանը, ճանապարհների բարեկարգմանը, գյուղատնտեսական մթերքների իրացմանը, աղբահանության իրականացմանը եւ համայնային նշանակության այլ խնդիրների:
Բնակիչները տեղեկացան, որ ինչպես իրենց մտահոգող այս հիմնախնդիրները, այնպես էլ այլ նախագծեր ներգրավված են համայնքների զարգացման ծրագրերում, որտեղ հստակեցված են դրան լուծման հետ կապված ողջ գործընթացները: