Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
07.04.2017

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր եւ դուստրեր,
շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Սրբազնագույն այս տոնը մեկտեղվում է Մայրության եւ գեղեցկության օրվա հետ:
Հայ իրականության մեջ մեծագույն հպարտություն են մայրը եւ մայրությունը՝ իբրեւ աստվածատուր մեծագույն պարգեւ:
Սիրելիներս, դուք ամփոփում եք կյանքի արարման խորհուրդը: Մենք հպարտանում ենք ձեզանով, եւ անսահման է ձեր հանդեպ ունեցած մեր երախտագիտությունը:
Մայրությունն ինքնին գեղեցկություն է, քնքշություն եւ անմնացորդ նվիրում: Այն իր մեջ պարունակում է արարման, հայրենասիրության, ազգապահպանության մեծագույն ներշնչանքը:
Թանկագին հայուհիներ, շնորհավոր ձեր տոնը: Մաղթում եմ ձեզ լիարժեք երջանկություն, գեղեցիկ եւ ներդաշնակ կյանք: